Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ռուսաստանի ակտիվները բռնագրավելու՝ եվրոպացիների փորձերը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ նախագահների հանդիպումը տեղի է ունեցել այսօր Աշխաբադում և տևել է 40 րոպե:
«Կարծիքներ են փոխանակվել Ռուսաստանի ակտիվների նկատմամբ մեծ խաբեբայություն իրականացնելու եվրոպացիների ձգտումների շուրջ։ Նախագահը տվել է բոլորին քաջ հայտնի, համապատասխան գնահատական», – ասել է Պեսկովը։
Նա նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտքեր են փոխանակել ուկրաինական խնդրի շուրջ:
Պուտինն այսօր գտնվում է Աշխաբադում։ ՌԴ նախագահը մասնակցել է Խաղաղության և վստահության միջազգային տարվան, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված համաժողովին:



