Tert.am-ը գրում է․
ԵՄ-ն ուշադիր հետևում է Վենեսուելայում տիրող իրավիճակին, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ Նա ասել է, որ միջադեպը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
«ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ պարոն Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը։ Միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը պետք է հարգվեն բոլոր հանգամանքներում։ Մենք կոչ ենք անում զսպվածության», - գրել է նա X-ում։
ԱՄՆ-ն չի տեղեկացրել իր ՆԱՏՕ-ի գործընկերներին Վենեսուելայի դեմ իր ռազմական ծրագրերի մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելում գտնվող դիվանագիտական աղբյուրը։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2026/01/03/eu/4255569
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել