
Tert.amLife-ը գրում է.
Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանի խոսքով՝ թատրոնի պատերի մեջ մինչ օրս մնացել է Արթուր Գրիգորյանի շունչը, իսկ նրա բացակայության մասին դժվարանում է խոսել:
«Հերմինե դիալոգ»-ի շրջանակներում Մանեն պատմել է, թե ինչպես է Արթուր Գրիգորյանը նրան ուղղորդել մանկական ներկայացում բեմադրելու, ինչն այսօր ամենաշատն է իրեն հաճույք պատճառում:
«Հասկացա, որ մանկական ներկայացումների բացը կա և պետք են ներկայացումներ:
Այդ շրջանում թատրոնում միայն ամանորյա մանկական ներկայացումներ էին: Գնացի, հայրիկիս ասացի՝ գիտե՞ս, քիչ են մանկական ներկայացումները, պետք է էլի ներկայացումներ անել: Ասաց՝ ես ժամանակ չունեմ, դու արա:
Շատ լուրջ ընդունեցի, գրեցի այն սցենարը, որը դուր կգար իմ 2 տարեկան աղջկան: Գերազանցիկի նման գնացի, ասացի՝ ես շատ լուրջ եմ ընդունել քո ասածը և սցենար եմ գրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: