Starnews.am-ը գրում է․

Գաղտնիք չէ, որ երգչուհի Անահիտ Սիմոնյանը ամենա քննարկված մեդիադեմքերից մեկն է հայկական շոուբիզնեսում։ Անահիտի մասին խոսում են, քննարկում և հաճախ նաև քննադատում նրա արարքները։

Արդեն մի քանի ամիս է ինչ երգչուհին որդու հետ տեղափոխվել է ԱՄՆ և այս ընթացքում առավել ակտիվ է սոցիալական իր էջերում։ Այսօր Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով ստացած ծաղիկները։

Երգչուհին նկարում թողել է նաև բացիկը, և միայն դրա որոշ հատված փորձել թաքցնել։

«Հույս ունեմ, որ այս ծաղիկները կօգնեն քեզ շուտ ապաքինվել սեր։ Դրանք գրեթե այնքան գեղեցիկ են, որքան որ դու ես։ Շուտ ապաքինվիր՝ սիրում եմ…».- գրված էր ծաղկի վրա առկա բացիկում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել