Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոն «Արսենալի» հետ Անգլիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպումից հետո (1:1) խոսել է «կարմիր սատանաների» կազմում իր 200-րդ խաղի մասին։

«Երբ պայմանագիր ես կնքում նման մեծ ակումբի հետ, ուզում ես վայելել յուրաքանչյուր պահը: Այս հանգրվանին հասնելը հպարտության պահ էր ինձ և իմ ընտանիքի համար: Ես շատ գոհ եմ այս ճանապարհորդությունից և հուսով եմ, որ առջևում շատ ավելին է սպասվում: Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, քանի որ ցանկանում եմ պայքարել. մենք չենք հանգստանա, քանի դեռ նորից բարձունքում չենք հայտնվի:

Եթե կարողանանք վերահսկել խաղը և հաղթել 3:0 հաշվով, ես ավելի քան երջանիկ կլինեմ, բայց այս պահին մենք պետք է գտնենք այդ ճանապարհը»,- Դալոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել