
Hraparak.am-ը գրում է.
Հաստատվել է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Էնթոնի Թեյլորը, մրցավարի օգնականներ՝ Գերի Բեսվիքը և Ադամ Նաննը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը: Դարրոն Ինգլանդը նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ Ստյուարտ Աթվելը:
Վրաստան-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 18։00-ին:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/7a9331623b37de2f4c0361179ba14b69
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել