
Armlur.am-ը գրում է․
Երկու օր առաջ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է հունահռոմեական ոճի հայտնի ըմբշամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն, տարբեր տարիներին օլիմպիական խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանի ու Գյումրու ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի լուսանկարը։
Սոցցանցերի շատ օգտատերեր քննադատում էին հայտնի մարզիկին իշխանության թեկնածուի քարոզարշավին մասնակցելու, նրան աջակցելու համար։
2 օր լռությունից հետո Արթուր Ալեքսանյանը խոսեց, որ նկարը մարտի 11-ին է եղել, երբ ՏԿԵ նախարարը Սարիկ Մինասյանի հետ այցելել է մարզիկի անվան սպորտդահլիճ՝ շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար։
«Անկեղծ ասած, իմ այս երկար ու ձիգ տարիների մեջ, երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի, իմ սպորտային նկարագիրը կոփել է նաև կամքս, ես զբաղվում եմ իմ գործով …»,- գրել է Ալեքսանյանը։