Միասնության կոչ անելով՝ ՔՊ-ական Մելքոնյան Գագոն բերել է Զելենսկու օրինակը՝ մատնանշելով այն, թե ինչպես է Պորոշենկոն նրան սատարել այն բանից հետո, երբ Թրամփի հետ բանակցությունները տապալելուց հետո նա վերադարձել է տուն: «…Մենք չե՞նք կարող ըտենց անել…»,- հռետորական հարց է բարձրարցել Գագոն ու վստահեցրել, որ ՌԴ կազմում գուբերնիայի կարգավիճակով չենք կարողանալու երջանիկ ապրել:

Գագոն երևի ցանկանում է, որ ընդդիմությունն էլ Նիկոլի ճակատը պաչի, դնի գլխին ու ման ածի: Բայց Գագոն չի ցանկանում ֆիքսել Զելենսկու ու Նիկոլի միջև եղած տարբերությունը. Զելենսկին Արևմուտքում պայքարում է իր երկրի ազատագրման համար, իսկ Նիկոլն Արևմուտքում Արցախը հանձեց թուրքերին՝ իշխանությունը պահելու դիմաց: Եթե Զելենսկին Թրամփի հետ բանակցություններից հետո հայտարարեր, որ Ուկրաինան հնամենի ռուսական հող է, Պորոշենկոն նրա ճակատը պաչելո՞ւ էր: Նիկոլն Արևմուտքում Արցախը ճանաչել է որպես ադրբեջանական հնամենի հող, սեփական ստորագրությամբ փակել է Արցախի թեման՝բացելով Հայաստանինը, ու հիմա Գագոն ուզում է, որ Հայստանում նրան հերո՞ս հռչակեն, ո՞ր արժանիքների համար: Եթե Նիկոլը հերոսն է, բա Նժդեհն ու Անդրանիկը, Մոնթեն ու Վազգենն ի՞նչ ասեն:

Նիկոլը Գագոյի հերոսն է. նրա շնորհիվ է, որ սա ոչ թե բանտում է, այլ՝ Ազգային ժողովում ու դրա հետ մեկտեղ նաև շարունակաբար հարստանում է: Քի՞չ ա, բա հերոսն է՛լ ո՞րն ա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել