Tert.amLife-ը գրում է.
«Ես տեսակով սեփականատեր եմ ու էմոցիոնալ: Եղել է նաև, որ խանդել եմ: Հասկանալով, որ կողքիս անձնավորությունը շատ սիրված ու պահանջված մարդ է, կարողացել եմ դա հաղթահարել:
Կարողացել եմ կառավարել միտքս, գիտակցելով, որ ես նրան ընտրել եմ նաև այդ հատկանիշների ու տեսակի համար, ինքը միայն ինձ չի պատկանում ու այդ էմոցիան, որ նա տալիս է, ուզում են իրեն հետ վերադարձնել, ես չեմ կարող դրան ըմբոստանալ ու իմ սեփականատիրական մղումները շատ անտեղի են»,- խոսելով՝ իր և Հրանտ Թոխատյանի հարաբերությունների ու խանդի մասին, MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/life/news/2025/01/08/Luiza-Nersisyan/4219154
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել