Երեկ ինձանից այս թեմայով կրկին մեկնաբանություն են խնդրել, ես ասել եմ, որ այս թեմայով մեկնաբանություն չեմ տալիս:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով արդարադատության նախարար նշանակվելու մասին լուրերին:
«Երեկվանից մինչև այսօր բան չի փոխվել, այսպես եմ որոշել՝ մեկնաբանություն չեմ տալիս: Մյուս թեկնածուների առումով չեմ կարող որևէ բան ասել, ով ոնց ճիշտ է գտնում, այդպես մեկնաբանություն կամ տալիս է, կամ չի տալիս:
Հավաստիացնում եմ, եթե մինչև երեկո էլ այդ հարցը կրկնեք, չեմ հոգնելու, ասելու եմ, որ մեկնաբանություն չեմ տալիս: Ասեմ ավելին վարչության քննարկումները, վարչապետի որոշումների ու մյուս հանգամանքների մասին կան տեղեկացման պաշտոնական խողովակներ, որոնք այնպես չէ, որ չեն մեկնաբանվում, որ պետք է փոխարինվեն իմ մեկնաբանությամբ»,- ասաց նա:
Լրագրողներն, այնուամենայնիվ, հետաքրքրվեցին, թե հնարավոր համարո՞ւմ է քաղաքային իշխանությունից գործադիր մարմին տեղափոխվելը, Գրիգորյանն ասաց.
«Ոնց ասեմ, որ այս թեմայով մեկնաբանություն չեմ տալիս, որ էլ հարց չտաք»: