Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Բայրամովն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա ասել է, որ վերջնական խաղաղության պայմանագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի մի շարք իրավաքաղաքական փաստաթղթերում, հատկապես Սահմանադրության մեջ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների» առկայությունն է։

Բայրամովը նաև բողոքել է, որ Հայաստանում շարունակվող «ռևանշիստական միտումների» ֆոնին  տարբեր պետությունների կողմից Երևանին ռազմական աջակցության աճը «վնասում է» տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել