Թերևս Հովիկը Հովիկ չէր լինի, եթե այլ բան ասեր, բայց այստեղ աչք է ծակում հատկապես նրա ռսպիությունը: Հովիկը, իհարկե, հոգևոր արժեքներից միլիոնավոր մղոններով հեռու արարած է, դա չենք քննարկում, բայց բացի այդպիսին լինելուց նա նաև մի թիմի անդամ է, որ վերւջին 6 տարում հայ ժողովրդի գլխին բացի մահ ու ավեր բերելուց ուրիշ ոչնչով աչքի չի ընկել. կործանել են Արցախը, հանուն Իլհամի տարածքային ամբոջականության բազմահազար զոհերի պատճառ դարձել, Հայստանը փուռը տվել, ու ինչպես Նիկոլն էր խոստովանել, դեռ շարունակելու են սխալվել: Այսքանից հետո չկա՞ ապաշխարելու, ներողություն խնդրելու առիթ:
Իսկ ինչո՞ւ ներողություն խնդրեն, եթե ամեն ինչ ըստ ծրագրածի գնում է, Հայաստանն անկում է ապրում, Էրդողանն էլ հրճվում է: Որ ներողություն խնդրող լինեին, նման հրեշավոր ծրագրի տակ կմտնեի՞ն…