Կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստի ընթացքում ընդունեց որոշում, որով նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից, որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:

Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2023 թվականի համապա­տասխան որոշման համաձայն 2024 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել