Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին՝ Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Ուղերձում նշվում է.

«Կարևորում եմ մեր ժողովուրդների միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ խնդիրների շուրջ՝ լինի խաղաղություն և բարգավաճում, թե շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն, որոնք օգուտ կբերեն մեր ապագա սերունդներին գալիք տարիների ընթացքում», – նշել է նա՝ փոխանցելով իր և կնոջ անունից ջերմ բարեմաղթանքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել