Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների օրենսդիրները, հայ համայնքի փաստաբանները, կոալիցիոն գործընկերները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը վերապրածները հավաքվել են Կոնգրեսում հրավիրված միջոցառմանը՝ հիշատակելու 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ռազմական հարձակման և ԼՂ-ի էթնիկ զտումների անպատժելիության տարելիցը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումը 10 ամիս շրջափակումից հետո ավարտվեց ավելի քան 120,000 բնիկ հայերի՝ իրենց պատմական հայրենիքից տեղահնմամբ։
Հաղորդվում է, որ օրենսդիրների հետ հանդիպումը նպատակ է ունեցել առաջ մղել ջանքերի լայն շրջանակ, որոնք ուղղված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն, արցախցի փախստականներին օգնելուն և միջազգային պաշտպանության ներքո հայերի անվտանգ վերադարձի ուղին կերտելուն:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել հայ բնակչության շրջափակման և դրան հաջորդած բռնի տեղահանման ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում երկու տարի աշխատած ANCA-ի Ազգային ժողովի տնօրեն Գև Իսկաջյանը.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: