Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ հղած իր ուղերձում Նիկոլը կրկին ստիպել է մարդկանց վերհիշել այն տխմարությունները, որոնցով պարբերաբար փորձ էր արվում ձևախեղել ազգային պետության գաղափարը:
Մասնավորապես՝ համոզմունք հայտնելով, որ ամեն օր Անկախության հանրաքվե է՝ Նիկոլը բստրել է. «Հանրաքվեի դրված հարցին ամեն օր պատասխանում է օրենքով սահմանված հարկերը վճարող (Այո) և հարկերը թաքցնող (Ոչ) յուրաքանչյուր ոք, ազնվորեն գործող (Այո) և կաշառք վերցնող (Ոչ) յուրաքանչյուր պաշտոնյա, աշխատող (Այո) և աշխատանքին քամահրանքով վերաբերվող (Ոչ) ամեն անհատ, օրենքը հարգող (Այո) և օրենքի խախտումն ինքնահաստատման միջոց համարող (Ոչ) ցանկացած մարդ:
Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր «Այո» են ասել և «Այո» են ասում Անկախության հանրաքվեում, սիրում եմ այդ մարդկանց և հպարտանում եմ նրանցով: Եվ ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետև մարդը սխալական է»:
Նախ՝ հարց է առաջանում անկախութանն «այո» ասողների մեջ ինչո՞ւ չկան զինվորականները կամ բանակը՝ հաշվի առնելով փաստը, որ ցանկացած պետության անկախության հիմքը զինված ուժերն են, ինչու չկան այն հերոսների անունները,ոչրոնց արյան գնով լավ թե վատ կայացավ այս երկիրը, ապա՝ ի՞նչ է նշանակում հայտարարությունը, թե կներեք մեզ, բայց մենք շարոնակելու ենք սխալվել: Եթե հաշվի առնենք այն, թե ինչ արժեցան Նիկոլի սխալները ողջ հայ ժողովրդին, ապա Նիկոլի ասածից ստացվում է հետևյալը՝ կներեք մեզ, բայց մենք շարունակելու ենք սպանել Հայաստանը: Ստացվում է, որ գործ ունենք ոչ թե շնորհավորանքի, այլ՝ յուրատեսակ բոթ-ուղերձի հետ, որտեղ դրա հեղինակը բաց տեքստով խոստովանում է, որ շարունակելու է կյանքի կոչել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը: Գիտե՞ք՝ ինչու չի կաշկանդվում, չի կաշկանդվում, քանի որ հստակ գիտի՝ իր իշխանության աղբյուրը ժողովուրդը չէ, այլ՝ 2018-ի ֆարսը ֆինանսավորածները, այսինքն՝ Իլհամն ու Էրդողանը: