Tert.am-ը գրում է.

Ցինիզմը պետք է աստիճան ունենա․ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի և Էրդողանի հետ համագործակցությամբ։ Դրա փաստերը կան՝ սկսած Պրահայի հայտարարությունից, վերջացրած 44-օրյա պատերազմով ու դրա ավարտով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթին՝ Սաղաթելյանն ասաց.
«Լուծարման, այսպես կոչված, փաստաթղթից նախ իշխանությունները տեղյակ են եղել: Այդ փաստաթղթին հղում անում է 2 կառավարություն՝ մեկ Ալիևի կառավարությունը, մեկ՝ Նիկոլ Փաշինյանի, այդ փաստաթղթին հղում են անում Մեջլիսի պատգամավորները և ՔՊ-ի պատգամավորները։ Ուրիշ որևէ մեկն այդ առոչինչ փաստաթուղթը լուրջ չի ընդունում: Այդ փաստաթուղթը գոյություն չունի, չեղարկվել է, այդ մասին պաշտոնապես ՀՀ այսօրվա կառավարությունը տեղյակ է: Հետևաբար, Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ինն ամիս մարդկանց պահել բլոկադայի մեջ, ամեն ինչ անել Արցախը հանձնելու համար, հետո գալ ու կառչել մի չեղած փաստաթղթից, լուրջ չէ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել