«…Միացիր կրթարշավին և դարձիր նորաձևության իսկական օրինակ՝ ոչ թե արտաքինով, այլ գաղափարներով, մտքերով և մեծ երազանքներով։ Քո ներշնչումը կարող է փոխել աշխարհը։ Միտքը զարգացնելը նորաձևության ամենահզոր ձևն է։ Սովորիր, զարգացիր, ստեղծիր՝ դու ես ապագայի առաջատարը»,-Հոկբյան Աննան է գրել իր գովազդային բնույթի «ստատուսում»՝ քողարկելով «կրթարշավ» կոչվածի իրական նպատակները:

Իսկապե՞ս… Ապագայի առաջատարը թուրքերն են տարածաշրջանում, Աննան չգիտի՞ այս մասին: Ընդ որում՝ դա արդեն կանխորոշված է Նիկոլի տերերի կողմից, իսկ Աննայի ու նրա ամուսնյակի առաքելությունն է ապագայի այդ տեսլականը ոչ մի կերպ չխաթարելն ու արագորեն իրագործելը: Հաշվարկը պարզ է՝ եթե մեծ թվով մարդիկ են միանում Աննայի կրթարշավին, ապա մեծանում է հավանականությունը, որ «Արևմտյան Ադրբեջանի» կառուցում հնարավորինս սահուն կստացվի. կրաթարշավի հիմնական նապատակը մարդկանց մտածելակերպում «իրական»՝ Նիկոլի Հայաստանի մասին պատեկարցումներն արմատավորելն է: Իսկ ո՞րն է դա: Դա Արևմտյան Հայաստանի մասին մոռանալն է, անգամ Արարատի պատկերն տաբու համարելը, Արցախը մոռանալն ու «արյունը ջուր սարքելը»: Դա նույնիսկ 29743 քկմ-ն էլ չէ. Նիկոլի Հայաստանը կլինի այնքան, որքան կասեն թուրքերը:

Աննայի երազանքը մեկն է՝ երկիրը բարով-խերով հանձնելն ու միլիարդներն օտար ափերում վայելելը, և բնավ էական չէ՝ Նիկոլի հետ, թե՞ առանց նրա. վախենում եք՝ անմա՞րդ մնա, բա Աննա անմարդ ապրո՞ղ ա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել