
Հակոբյան Աննան «շատ լավ տարբերակ» է համարել Նիկոլի առաջարկությունը՝ ընդդիմությանը՝ ռեբրենդինգի ենթարկվելու. ընդդիմությանը չի հաջողվում սխալ պատկերացումներ ձևավորել հանրության շրջանում իշխանության մասին՝ չնայած գործադրած ջանքերին:
Արդյոք Աննային դուրեկան գաղափարն ունի՞ կյանքի իրավունք: Ռեբրենդինգի ենթարկվի ընդդիմությունը, թե՝ ոչ, մի բան մնում է անփոփոխ՝ ՔՊ-ական իշխանության՝ թրքական ազդեցության գործակալ լինելը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, իսկ ընդդիմության առաքելությունը տվյալ դեպքում կա և մնալու է նույնը՝ խայտառակել ՔՊ-ական իշխանությանն ու հանրությանը ներկայացնել նրանց մասին ողջ իրականությունը: Այդ իրականությունն է, որ մաշել է Նիկոլի պոտենցիալը, այդ իրականությունը բացահայտելու ընդդիմության անխոնջ ջանքերն են, որ ստիպել են Աննային մնալ պոդքաստների կամ «կրթարշավների» հույսին՝ հասկանալով պահի ողջ լրջությունը:
Ռեբրենդինգ լինի-չլինի, դրանից Աննայի կյանքը չի հեշտանալու, հանրությանը մինչև վերջ խաբել չի հաջողվելու, Էրդողանի աշխարհաքաղաքական շահերի սպասարկման գործը չի դյուրանալու: Իսկ իշխանությունների փորձերը՝ Աննայի ձեռամբ «ռեբրենդինգվելու», դատապարված են անհաջողութան. որևիցե իշխանության մասին իրական կարծիք կազմելիս մարդկանց ճնշող մեծամասնությունը ոչ թե փորփրում է սոցիալական ցանցերը՝ այնտեղ գտնելու Աննային ու նրա «ռիլերը», այլ նայում է իր շուրջը, իսկ ավելի հաճախ՝ սառնարանին:
Հայաստանի դեպքում որ կողմն էլ աչք ածես, ավերակ ու քաոս է տիրում: