Tert.amLife-ը գրում է
Սոֆի Դևոյանի Պարի և Հոգու թատրոնը և Զարուհի Բաբայանը համատես հանդես կգան մեկ բեմում: Համերգի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստուհիները անակնկալներ են խոստանում:
Հուլիսի 3-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդիսատեսը կվայելի պարային նոր բեմադրություններ և գեղեցիկ կատարումներ:
«Բավականին հետաքրքիր համարներ են սպասվում, ստեղծագործական տանդեմ ենք որոշել անել Զառայի հետ, միգուցե երգիչներ էլ կլինեն, բայց դա դեռ գաղտնիք է: Զառան կերգի, մենք մեր ծրագրով հանդես կգանք, օրիգինալ համարներ կլինեն: Տոնական համերգ կլինի, մարդկանց լավ տրամադրություն կփոխանցենք»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Սոֆի Դևոյանը:
Նա նշեց, որ ընթացքում դժվարություններ եղան, քանի որ համերգի օրը անսպասելի էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: