ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտնել է, որ արդեն փոստով քվեարկել է երկրի նախագահի ընտրությանը, ասել՝ կայանալիք նախագահական ընտրարշավը լինելու է «լարված», փոխանցում է  ՌԻԱ Նովոստին:

Հարիսը վստահություն է հայտնել սեփական հաղթանակի նկատմամբ:

«Մենք պատրաստվում ենք հաղթել: Դրա պատճառներից մեկը մեր քվեարկությունն է»,- ասել է նա X սոցիալական ցանցում հրապարակված ընտրողներին ուղղված իր տեսաուղերձում։

Հարիսը նաև կոչ է արել քաղաքացիներին անել հնարավորը՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը ԱՄՆ նախագահի ընտրությանը՝ նշելով, որ նրանց ձայնը ունի վճռորոշ նշանակություն:

«Ձեր ձայնը ձեր ուժն է»,- ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել