ArmLur.am-ը գրում է․

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպած «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: Հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:

Ուսումնասիրելով՝ ովքեր են «Իմ Քայլը» հիմնադրամի նվիրատուները՝ ArmLur.am-ը հետաքրքիր փաստեր է արձանագրում։

Այսպիսով՝ «Իմ Քայլը» հիմնադրամի երեկույթին մասնակցել է Գաբրիել Չեմբերջյանը, որը 2019 թվականին ևս մասնակցել է դրամահավաքին, որի ընթացքում նվիրատվության չափը սկսվում է 1000 դրամից, ոչ թե մեկ միլիոնից։

Այդ ժամանակ հանգանակել էր 25 հազար ԱՄՆ դոլար։ Հարկ է նշել, որ Գաբրիել Չեմբերջյանը «Փյունիկ» բարեգործական հիմնադիր-նախագահ Գաբրիել Ջեմբերջին է։

«Իմ քայլը» հիմնադրամի վերջին դրամահավաքին Չեմբերջյանը նվիրաբերել է 50 հազար դոլար։

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն հիմնադրվել է 2010 թվականի հուլիսի 20-ին, որի 40 տոկոս բաժնետերը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամն է։

2018 թվականին «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի մյուս՝ 20 տոկոսի, սեփականատերը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ է, ընկերության մնացած 20 տոկոսը պատկանում է Լիլիթ Բագրատյանին, ով ընկերության հիմնադիր Գոռ Առաքելյանի մայրն է։

ՊԵԿ-ի քննչական վարչության քննիչների և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները 10 հասցեներում, այդ թվում՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարել է խուզարկություններ, որից արդյունքների մասին, համաձայն «Հետք»-ի հրապարակման, կոմիտեից տվյալներ չեն հաղորդել։

Համաձայն մամուլի հրապարակումների՝ Գաբրիել Ջեմբերջյանի մասնակցությամբ ընկերությունը 300 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գաբրիել Ջեմբերջյանը ժամանակի թելադրանքի մարդ է, երբ անհրաժեշտ է, իշխանության հետ է լավ, երբ անհրաժեշտ է, ընդդիմության հետ է լավ։ Իսկ Աննա Հակոբյանի կազմակերպած երեկույթի մասնակցությունը մեկ նպատակ ուներ՝ կարճել քրեական գործերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել