24news.am-ը գրում է.

Հայաստանը դեռ պատասխան չի ստացել Ադրբեջանից ավելի վաղ արված առաջարկին՝ մեկ ամսից ամփոփել և ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այս մասին  Վիլնյուսում՝  իր լիտվացի գործընկերոջ հետ ճեպազրույցում,  ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Երեւանը կարեւոր է համարում համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտը եւ, իր հերթին, պատրաստ է այն ստորագրել մեկ ամսվա ընթացքում»,- հիշեցրել է նախարարը։ 

«Եվ բացի այն, որ Բաքուն դեռ չի արձագանքել, նա նաև նոր պահանջներ է առաջադրում, որոնք առնվազն հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության և տարածաշրջանում խաղաղության հասնելու ցանկության առումով»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել