Tert.am-ը գրում է.

Չեմ մոռանալու հանուն Հայաստանի և չեմ ներելու հանուն Արցախի:

Այս մասին իր ուղերձում ասել է Բագրատ Սրբազանը՝ 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ:

«4 տարի առաջ այսօրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ ու աջակցությամբ սանձազերծեց հերթական պատերազմը:

Այս պահին ես աղոթում եմ մեր նահատակ որդիների ու դուստերերի հոգիների խաղաղության համար և խոնարհումս նրանց ու նրանց ընտանիքների առջև:

2020 թվականին հայրենական մեծ  պատերազմում մարտի ելան հայոց քաջարի գնդերը՝ առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդեն իսկ կանխորոշված էր, քանզի պատերազմի առաջին օրն իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու: Ասաց և արեց: Պետությանը պարտության մատնելով՝ ինքն իրեն անպարտ կարգելով: Միջազգային իրավունքով արգելված զենքերի կիրառմամբ , ահաբեկիչների ներգրավումով, անմարդկային գազանություններով և մարդասիրական  իրավունքի հանրաճանաչ չափանիշները խախտելով Բաքվին հաջողվեց գրավել Արցախի  զգալի մասը:

Միջազգային հանրությունը, չհաշված առանձին բացառություններ, լուռ հետևում էր կատարվողին։ 44–օրյա պատերազմի պայմանական ավարտով և ստորագրված նոյեմբերի 9-ի ամոթի և խայտառակության հայտարարությամբ, ցավոք, իրական պատերազմը չի դադարել: Մենք դրա շարունակության դրսևորումները տեսանք Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ զավթիչ գործողություններով, Արցախի շրջափակմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմով ու դրան հաջորդած Արցախի հայաթափմամբ:

Դժբախտաբար, հայության դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիան, օգտվելով անպատժելիության և ամենաթողության  մթնոլորտից, իր ամենատարբեր դրսևորումներով  շարունակվում է նաև այսօր, չնայած խաղաղության մասին պարբերաբար հնչող թեզերին ու խոսքերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել