24news.am-ը գրում է.

24News-ի տեղեկություններով, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցելու է սեպտեմբերի 29-ի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: Արդյոք նրա հետ մանակցելո՞ւ են ՔՊ խմբակցության անդամները, պատգամավորները չեն պատասխանում։

Սակայն, օրեր առաջ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24News-ի հետ զրույցում ասել էր, որ ամեն ինչ անելու է՝ պատգամավրները չմասնակցեն Մայր Տաճարի վերաօծմանը, քանի որ հոգևոր բարձր խավը պատշաճ գնահատական չի տվել Բագրատ Գալստանյանի հայտարարություններին:

Միևնույն ժամանակ նշելով, որ եթե, այնուամենայնիվ, որոշեն մասնակցել, ինքը ևս կմասնակցի:

 Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշել էր, որ հրավեր է ուղարկվել ՀՀ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին՝ մասնակցելու Սուրբ Մյուռոնի օրհնության ու Մայր տաճարի վերաօծման արարողություններին, Նիկոլ Փաշինյանին հավելյալ ծանուցում է լինելու: 

Տեղեկացննք նաև, որ պաշտոնական մակարդակով դեռևս հայտարարություն չկա՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է նախատեսվող արարողությանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել