Tert.am-ը գրում է.

ՀՀ քաղաքացիների համար շարունակում է արդիական մնալ ԵՄ երկրներ այցելելու համար մուտքի արտոնագրեր ստանալու խնդիրը։ Թեպետ, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում մշտապես, սակայն սայլը տեղից չի շարժվում։

Պարզելու համար, թե ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման կամ գոնե դյուրացման գործընթացն ինչ փուլում է, Tert.am-ը հարցում է ուղարկել ԱԳՆ։ ԱԳՆ-ից նախ նշել են, որ «ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին։ Համաձայնագրի դրույթների կիրարկմանը, վերջինիս համատեքստում արձանագրված առաջընթացին և համաձայնագրի լիարժեք իրագործմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին պարբերաբար անդրադարձ է կատարվում ինչպես ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի նիստերի, այնպես էլ ԵՄ կողմի և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ կայացող հանդիպումների ընթացքում։ ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի վերջին նիստը կայացել է 2023 թ․ հոկտեմբերի 19-ին Երևանում։

Ինչ վերաբերում է մուտքի արտոնագրերի ազատականացմանը ԱԳՆ-ից պատասխանել են, որ ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտության մասին հայկական կողմը բարձրաձայնում է երկկողմ և բազմակող ձևաչափերում կայացող գրեթե բոլոր բարձրաստիճան հանդիպումների ընթացքում՝ ընդգծելով, որ նշյալ հարցը ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել