1in.am-ը գրում է.
Սթիվ Ջոբսը լեգենդ էր դեռ կենդանության օրոք, իսկ նրա անժամանակ մահը 2011 թ. ալեկոծեց ողջ աշխարհը ու անտարբեր չթողեց ոչ ոքի, նաև Apple-ի երկրպագուներին:
Սակայն տաղանդավոր ծրագրավորողի մասին «Ջոբս. գայթակղության կայսրություն» կենսագրական ֆիլմ արժանացավ հսկայական թվով բացասական արձագանքների: Քննադատներին, սովորական հանդիսատեսին ու անգամ Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին չի բավարարել Էշթոն Քեթչերի խաղը, սցենարի որակն ու կադրում սմարթֆոնների առկայությունը, գրում է russian.rt.com-ը:
Ֆիլմի ցուցադրումն անցել է մի տեսակ աննկատ, առանց աժիոտաժի՝ չնայած անցկացված լայնամասշտաբ ակցիային:
Վարձույթի հենց առաջին հանգստյան օրերին ֆիլմը հավաքել է ընդամենը 6,7 մլն դոլար՝ ԱՄՆ-ում ու Կանադայում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը շաբաթվա առաջատարների ցանկում:
Կրակի մեջ յուղ ավելացրեց Սթիվ Վոզնյակը՝ ֆիլմն անվանելով «ակնհայտորեն վատը», իսկ սցենարը՝ «աղբակույտ»:
Ֆիլմը ներկայացնում է Sony-ն, այն հիմնվածէ Ջոբսի մասին կենսագրական հայտնի գրքի վրա, որի հեղինակը Ուոլտեր Այզեքսոնն է։ Սցենարի հեղինակը «Սոցցանց» ֆիլմի սցենարիստ Աարոն Սորոկինն է: