Ըստ նրա՝ եթե ընդդիմադիրների խոսույթից հեռացնեն «ազգային», «պետական», «ազգայնակենտրոն», «հայամետ», «հայակենտրոն» բառերը, տակը կմնա՝ «Փաշինյանը պետք է հեռանա, նոր բանակցող է պետք»-ը։
Չախոյան Տարոնը, փաստորեն, ընկալունակության հետ լրջագույն խնդիրներ ունի, քանզի չի կարողացել ըմբռնել ընդդիմության կողմից հանրությանն ուղղված մեսիջների բուն էությունն ու բովանդակությունը: Օրինակ՝ հարց է առաջանում՝ Տարոնն իր անբովանդակ կյանքի ընթացքում գեթ մեկ անգամ լսած կամ տեսած կա՞ Արմեն Աշոտյանի «լայվերը»: Շատ բան պետք չէ. թող ընդամենը իրեն նեղություն տա ու նայի նրա «լայվերից» գեթ մեկը, որպեսզի պարզ դառնա, թե որն է ընդդիմության մեսիջը, որն է ծրագիրը, ինչ կարող էր լինել, եթե չլիներ Նիկոլը, ինչեր կարելի կլիներ անել, եթե իշխանության չլիներ «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող տիզը, որ ծծում է Հայաստանի ու Արցախի արյունը՝ «կանաչապատելով» Տարոնի դրամապանակը:
Այո՛, եթե նույնիսկ ընդդիմությունը ոչ մի ուղերձ չունենար, ոչ մի ծրագիր կամ տեսլական էլ չունենար, միայն Նիկոլի հեռացումը որպես պարտադիր պայման համարելը բավական կլիներ՝ քաղաքական դիսկուրսը խիստ բովանդակալից գնահատելու համար: Մի՞թե ընդդիմությունը ճիշտ չի ախտորոշում Հայաստանի հիվանդությունը: Մի՞թե նիկոլ չէ այդ հիվանդության անունը: Ինչպե՞ս կարող է պատերազմում պարտված, հայի արյունը քեշ միլիարդների դիմաց ծախած վաշխատռուն Իլհամի հետ բանակցություններում հայի շահ սպասարկել կամ մարդահաշիվ լինել առհասարակ: Այո՛, թիվ մեկ, բայց, բնականբար, ոչ միակ նախապայմանը՝ այս ճահճից դուրս գալու, Նիկոլի ու նրա վայ թիմի հեռացումն է, և քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանի ու Արցախի վիճակը ոչ մի դեպքում չի բարելավելու: Սա է իրականությունը, որքան էլ այն անցանկալի լինի տարոնատիպ տարրերի համար:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1996
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



