Սյամոն իր տարածած հայտարարությունում, ի մասնավորի, կոչ է արել դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ, ինչպես նաև վերանայելու Ադրբեջանի անդամակցությունը այն տարածքով, որով ընդունվել է ՄԱԿ։

Արդյոք Սյամոյի առաջարկությունը իրատեսակա՞ն է, թե՞ սա նրա հերթական տրյուկն է՝ մյուսներից իբր ավելի խելացի երևալու: Խնդիրն այն է, որ նախ՝ բացի ռուսներից այս բարդ իրավիճակում ոչ ոք պատրաստակամություն չի հայտնում՝ սեփական ուսերին առնելու Կովկասում փխրուն խաղաղության համար պատասխանատվությունը՝հողի վրա, ապա՝ ՌԴ-ի կողմից առնվազն այս փուլում ՄԱԿ-ին դիմելն ու այդպիսով խաղաղապահներին զրոյացնելը կարող է դիտվել որպես թշնամական քայլ Հայաստանի կողմից՝ է՛լ ավելի թևեր տալով առանց այն էլ լկստված Ադրբեջանին՝ նկատի ունենալով այն իրականությունը, որ Արևմուտքը եբեք չի համաձայնվի ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալ, քանզի նրանց Կովկասից վտարելու մասին է երազում: Երբ Ադրբեջանն է կոչ անում ռուսներին դուրս գալ Արցախից, ռուսներն այդ ապտակը սիրով կուլ են տալիս, բայց եթե հայկական կողմը դե ֆակտո նման հարց բարձրացնի, արդյոք քթներիցս չե՞ն բերի…

Մյուս կողմից այն կոչը, թե պետք է դիմել ՄԱԿ՝ վերանայելու Ադրբեջանի պաշտոնական քարտեզը, խիստ ուտոպիստական է թվում՝ նկատի ունենալով հատկապես այն, որ մի կողմից, ցավոք, ներկայիս միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախը համարվում է Ադրբեջանի տարածք, մյուս կողմից՝ Նիկոլի՝ Արցախը որպես Ադրբեջանի հող ճանաչելը դե ֆակտո փակում է թեման՝այն զրկելով քաղաքական բովանդակությունից: Եվ հետո կա նաև չոր աշխարհաքաղաքական շահերի հարց. ՄԱԿ-ը, որ Արևմուտքի կամակատարն է (միայն տգետին կամ գրանտակերին դա պարզ չէ), երբեք չի գնա Արևմուտքի համար Իրանի դեմ կարևորագույն դաշնակցի մասնատման ճանապարհով, եթե նույնիսկ 1000 հատ Արցախ էլ լինի:

Ասել կուզի՝ Սյամոն ուղղակի աքլորություն է արել՝ ինքն իրեն խելացի տղու տեղ դնելով: Երևի այդպես է վարվել,որ Աննային ինչ-որ բան ապացուցի, որ դուրը գա նրա, սեքսուալ թվա. խելացի տղամարդիկ գրավիչ են կանանց համար, չէ՞:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել