Սա պարզ խայտառակություն է, որի նպատակը հետևյալն է՝ մի կողմից՝ զտել համակարգն ու դրանում թողնել գլխավորապես նրանց, ովքեր ՔՊ-ի հետ սիրում են ընկերություն անել՝ ողջ համակարգը է՛լ ավելի արդյունավետորեն ստրկացնելու, մյուս կողմից՝ զարկ տալ ՔՊ-ի մասսայականացման գործընթացին, որի անհրաժեշտությունը Նիկոլը հիմա շատ է զգում. առանց աճող վարչական ռեսուրսի ՔՊ-ն չի կարողանալու լուծել իր առջև ծառացած քաղաքական խնդիրները:
Մեծ է հավանականությունը, որ այս տենդենցը շարունակություն կստանա նաև այլ համակարգերում նույնպես՝ նախարարություններից՝ դպրոցներ ու բուհեր: Այն, ինչ որ երկար տարիներ քննադատվում էր ընդդիմադիր Նիկոլի կողմից, այսօր վարչապետի վերածված ՔՊ-ականի կողմից խրախուսվում է, փաստորեն, ինչը, իհարկե, տարօրինակ չէ. իրավիճակ է փոխվել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1988
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



