Արցախահայերին հռչակելով՝ Ադրբեջանի հայկական համայնք՝ ՔՊ-ական թերմացք Ասլանյան Հակոբը համոզմունք է հայտնել, որ այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն փոխադարձաբար կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, «Ադրբեջանի հայ համայնքի» խնդիրներն անմիջապես կլուծվեն. քանի որ այլևս 19-րդ դարը չէ, ուստի Ադրբեջանը ստիպված է լինելու երաշխավորել 120 հազարանոց հայ համայնքի իրավունքներն ու «սկբունքները»: Իսկ հարցին՝ ո՞վ է ստիպելու Բաքվին անել դա, ծերունին պատասխանել է.«Կյանքը, ժամանակը, իրավիճակը»:

Հակոբի գանգում ուղեղի տեղը, փաստորեն, նավթալին է լցրած. նա չի դադարում տարբեր եթերներում որպես Ադրբեջանի շահերի ներկայացուցիչ հանդես գալ՝ բանեցնելով այնպիսի բառապաշար ու տերմինաբանություն, որ գրեթե բացառապես լսվում է Ադրբեջանից:

Ի՞նչ կյանքի, ժամանակի կամ իրավիճակի մասին է խոսում Ասլանյան Հակոբը, եթե պարզ է, որ Բաքվի վրա ունեն մեծագույն ազդեցություն միայն այն երկրները, որոնց համար Հայկական հարցը (Արցախի հիմնահարցը հայկակա հարցի մաս է) ոչ միայն բեռ է, այլև՝ սպառնալիք: Թուրքիա՞ն է ստիպելու Իլհամին, թե՞ Ասլանյան Հակոբը: Ողջ աշխարհը անկեղծորեն-կեղծավորաբար կոչ է անում բացել լաչինի միջանցքը, Բաքուն իր «էշն է քշում», պատերակցնո՞ւմ եք՝ ինչ կլինի արցախցիների հետ, եթե այն թղթով Ադրբեջանին հանձնվի: Լավագույն դեպքում մի քանի տարի հետո այնտեղ հայ չի մնա ուղղակի, ու չի գտնվելու մեկը, որ Իլհամի «հավին քշա ասի», իրավունք էլ չի լինի: Այս ամենի մասին հակոբը չգիտի՞, իհակե, գիտի, ուղղակի թքած ունի ու մի խնդիր ունի՝ լուծելու՝ Նիկոլին հնարավորինս խորը մտնելու:

Էս բիձուն է՛լ եթեր չտաք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել