Իրավիճակն իսկապես օրհասական է, և եթե նույնիսկ այսքանից հետո աշխարհը շարունակի կույր ու խուլ ձևանալ, ապա ակնհայտորեն հնարավոր անմեղ զոհերի արյունը մնալու է նրանց ձեռքերին,ովքեր տեսնում են այս ամենը, կարող են իրավիճակ փոխել, բայց չեն փոխում՝ կուլ գնալով Իլհամին:
Մյուս կողմից, սակայն, հարց է ծագում՝ եթե արցախի ղեկավարությունը որոշել է նման մեթոդներով պայքարել ու գնալ ծայրահեղ քայլի, ապա արդյոք երբևիցե կգտնի՞ իր մեջ ուժ՝ տալու այն մեկի անունը, ում մեղքով այսօր Արցախը դարձել է աղետի գոտի:
Գաղտնիք չէ, որ Արցախը Ադրբեջան ճանաչելու հետևանքն է արցախցիների շրջափակումը: Այսինքն՝ եթե Նիկոլը չշտապեր բավարարել արևմտաթուրքական տանդեմի վավաշոտ ցանկությունները, ապա Ադրբեջանը չէր կարողանալու անել այն, ինչ որ անում է հիմա բոլորի աչքի առաջ ու մնում անպատիժ: Արայիկ Հարությունյանը Նիկոլին մեղավոր ճանաչո՞ւմ է, թե՞ մեղավոր են բոլորը՝ բացի Նիկոլից:
Առաջին սուբյեկտը, որին պետք է հասցեագրված լիներ բողոքը, Նիկոլն է: Եթե քո ազգակիցն է քեզ ադրբեջանցի հռչակում՝ հանձնելով Իլհամի ողորմածությանը, ապա ի՞նչ իրավունքով ես օտարներից ինչ-որ բան պահանջում: Արցախի ողջ ղեկավարությունը պետք է մի մարդու նման բողոքի դուրս գա Նիկոլի դեմ միայն կամ գոնե առաջին հերթին ու հետո միայն միջազգային հանրությունից ինչ-որ բան պահանջի: Դա կլինի շատ ավելի ազնիվ ու ազդու, քան ցանկացած այլ բան:
Նիկոլի դեմ պետք էր նստացույց անել դեռ վաղուց՝այն օրվանից, երբ պարզ դարձավ, թե ինչ իրական նպատակներ ունի նա, ում գործակալն է, Արցախի վերաբերյալ ինչպիսի տեսլականի կրող է: Եթե նստացույցեր անեին գոնե պատերազմից հետո ու կուլ չգնային այստեղից Արցախ փոխանցվող փողերին, այսօր լիովին այլ իրավիճակ կունենայինք ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:
Չարեցին, իսկ հիմա ստիպված են քաղել ու ուտել Նիկոլի ծառի թունավոր պտուղը՝ չմեռնելու թաքուն հույսը սրտում պահած:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1982
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



