Սյամոն, որ առաջ է տանում նիկոլաթուրքական ծրագիրը, ի սկզբանե փորձում է հուսահատություն սերմանել արցախցիների մեջ՝ պայքարը հռչակելով անիմաստ մի բան: Ի՞նչն է նրան վստահություն ներշնչում, որ պայքարողներն ի վերջո ստիպված են լինելու նահանջել ու ընդունել Ադրբեջանի պայմաննե՞րը: Իհարկե, Նիկոլի ներկայիս կեցվածքն ու Արցախն անտեր թողնելը լավագույն պայմաններն են, որոնց ճնշման ներքո Սյամոյի սցենարը կարող է կյանքի կոչվել: Նրա հաշվարկը հենց դա է. եթե նիկոլական Հայաստանն Արցախը հռչակել է՝ Ադրբեջան՝ դրանով իսկ արցախահայության խնդիրը հայտարարելով Ադրբեջանի ներքին գործ, ապա, բնականբար, Արցախը չունենալով հենարան, վաղ թե ուշ գնալու է Ադրբեջանի հետ երկխոսության կամ արտագաղթելու են բոլորը՝ երկխոսություն, որը կարող է տեղի ունենալ բացառապես Բաքվի պայմաններով: Սյամոյի ուզածն էլ հենց դա է, քանի որ նա հույս ունի «վերաինտեգրված» Արցախի կառավարիչը դառնալ ու թուրքերի հետ տնօրինել հայոց հնամենի հողի ռեսուրսները: Այսինքն՝ հայտարարելով, որ Արցախը թուրքերի հետ երկխոսելուն այլընտրանք չկա՝ Սյամոն իրականում իր քաղաքական կարիերան է առաջ մղում՝ ադրբեջանացած Արցախը թալանելու հույսով. բացի փողից Սյամոն կյանքի այլ իմաստ չունի,իսկ թուրքրեը նրան շատ կոնկրետ խոսումներ են տվել՝ երաշխավորելով նրա սոցիալական կարգավիճակի բարձր մակարդակը, եթե գործը գլուխ բերի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1979
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



