Ինչպես տեղեկացնում են որոշ ԶԼՄ-ներ՝ հղում անելով իրենց աղբյուրներին, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նրան տեղափոխել են հիվանդանոց:

Բալասանյանի նկատմամբ ձեռնարկված գործողությունները, որոնց փորձ է արվում հաղորդել օրինական հիմքեր, իրականում խիստ կասկածելի են թվում այն պարզ պատճառով, որ, փաստորեն, նրա մասին սկսել են հիշել պատերազմից «5 րոպե պակաս» վիճակում: Անկախ նրանից,թե ինչ պատճառաբանություններ են բերվում՝ նրան մեկուսացնելու փաստն արդարցնելու համար, անքննակելի է, որ Բալասնայանի հետ ներկայումս կատարվողը չի կարող հարցեր չառաջացնել, չծնել մտավախություններ. նա մի մարդ է, մի ռազմական գործիչ, որը պատերազմի դեպքում կարող էր իր զգալի ավանդը ներդնել թշնմամուն դիմակայելու կենսական գործում: Բալասանայնի մակարդակի գեներալ Արցախը քանի՞սն ունի: Արդյոք Բալասանյանի նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունները նպատակ չունե՞ն՝ թեթևացնելու Իլհամի գործը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ սկսել է շրջանառվել մի փաստաթուղթ, ըստ որի՝ առաջիկա 2 ամսվա ընթացքում հանձնառություն կա՝ Արցախից դուրս բերելու ողջ զինտեխնիկան. Նիկոլն է Իլհամի առաջ պարտավորվել՝ խոստանալով նրան բավարարել:

Այս ամենն իսկապես խիստ կասկածելի է թվում ու լավ բանի մասին չի հուշում՝ անկախ նրանից, թե ով ինչպես է անձնապես վերաբերվում Բալասնյանին: Եթե նրան մի բան պատահեց, ապա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է իշխանությունների վրա: Սա պետք է բոլորի համար հստակ լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել