Twitter սոցցանցը կսահմանափակի բելառուսական մի շարք պատական լրատվամիջոցների, այդ թվում՝ ԲելՏԱ գործակալության, ինչպես նաև դրանց ղեկավարների հաղորդագրությունների տարածումը Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ ընկերության մասնագիտական էթիկայի հարցով բաժնի ղեկավար Յոել Ռոթին հղումով։

Ռոթի խոսքով՝ տվյալ լրատվամիջոցները ներգրավված են «տեղեկատվական պատերազմի մեջ և օգտագործում են իրենց ղեկավարության ներքո գտնվող զանգվածային լրատվամիջոցներն ու այլ ռեսուրսները բարենպաստ պատումներ տարածելու համար»։

Սահմանափակումները կտարածվեն բելառուսական 15 լրատվամիջոցի վրա։ Բացի այդ, Twitter-ը նաև հատուկ պիտակավորում կկիրառի բելառուսական պետական լրատվամիջոցի հաղորդագրությունների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել