Tert.am-ը գրում է․

Մինչև արդյունքներ չունենանք, մենք ոչ մի բանից գոհ չենք լինի, իսկ արդյունքները մեզ համար մեր բոլոր երեխաներին գտնելն է։ Այս մասին  լրագրողների հտ զրույցում ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումից հետո ասաց անհետ կորածների ծնողներից մեկը՝ ներկայացնելով հանդիպման արդյունքները։

Նշենք, որ անհետ կորածների ծնողները ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝  կապված որոնողական աշխատանքներ իրականացնելու հարցերի հետ։

Ծնողները նշեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման համար։ «Մենք այսօր մեր աշխատանքները պետք  է կատարենք, հետո կապ ենք հաստատելու ու մեր բոլոր փաստերով գալիս ենք հանդիպման»,–ասաց նա և նշեց, որ մի փոքր հույս հանդիպումը ներշնչել է, բայց կարևորը արդյունքներ լինելն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել