Tert.am-ը գրում է․

Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են այնպիսի իրավիճակում, երբ առկա են ղարաբաղյան 2-րդ պատերազմի ծանր հետևանքները, հազարավոր զոհերի փաստը, անհետ կորածների հարցը, բազմաթիվ  գերիների հանգամանքը, բռնության քարոզը, զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու գործընթացը: Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ ամենը երկիրն ու ժողովրդին նոր մարտահրավերներ է բերել:

«Այդ մարտահրավերներն ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ:  Այդ մարտահրավերների կառավարումից է կախված մեր ժողովրդի ապագան: Հիմա արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները: Մեր անկախության 31 տարում թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Վերջին երկու տարի 10 ամսում նույնպես թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է: Ես ուզում եմ բոլորից, ՀՀ բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել թույլ տված սխալների համար: Շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Այդպիսի դեպքեր կարելի է թվարկել, բայց ավելի կարևոր է, թե ինչու է մեր կառավարության թիմը սխալվել: Որքան էլ տարօրինակ թվա, բայց մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել՝ որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտել ենք ժողովրդի ու Հայրենիքի նկատմամբ ամեն ինչ անել ճշգրիտ ու կատարյալ: Ու կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել