Tert.am-ը գրում է․

Մարտունու շրջանի Շեխեր, Ջիվանի, Դրախտիկ գյուղերի հատվածում վերջին 2-3 օրերի ընթացքում ընթանում են դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները, այդ աշխատանքները շարունակվում են մինչ այսօր, մինչ այս րոպեն։ Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հարար, Աղավնատուն, Հին Թաղեր բնակավայրերի մոտ մի քանի օր առաջ առավելագույն հարձակողական պոտենցիալի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը ձգտել էին հասնել Բերձոր և հետ են մղվել այս ուղղություններից»,- հայտնեց նա։

Ակտիվ մարտական գործողությունները այս պահին շարունակվում են վերը նշված ուղղություններից ավելի հարավ՝ Իշխանաձորի հատվածում։ Այստեղ հիմնականում օջախային մարտեր են։

«Կովսականը մաքսիմում ուղենիշային բնագիծն է, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը փորձել էին դուրս գալ մինչև ՀՀ սահման, որտեղ այս պահին էլ շարունակվում են ընդհանուր մարտական գործողությունները»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել