Pastinfo.am-ը գրում է․

Ես չգիտեմ, թե Հրայր Թովմասյանն ինչ ինֆորմացիա ունի և որտեղից։ Հենց հիմա մենք քննարկում ենք Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։

Հարցին՝ քա՞նի դատավոր է հարց ուղղել Երվանդ Խունդկարյանին և ինչ իրավիճակ է, Վահե Գրիգորյանն ասաց, որ 3-4 դատավոր իրենց հարցերն ուղղել են։

Անդրադառնալով հարցին՝ ինչպես է վերաբերում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, Վահե Գրիգորյանն ասաց. «Կարծում եմ՝ մենք նոր թեկնածուի կարիք ունենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել