Azatutyun.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ ժամանելով Բրյուսել, հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Փոմփեոն Բրյուսել է այցելել Վարշավայից, որտեղ անցկացվեց Մերձավոր Արևելքի խնդիրներին՝ հիմնականում Իրանին վերաբերող միջազգային համաժողով:

Այդ համաժողովում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Եվրամիությանը մեղադրել է Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը թուլացնելու փորձերի մեջ:

Ֆեդերիկա Մոգերինին, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ գումարված Վարշավայի համաժողովին չեն մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել