Tert.am-ը գրում է.

Հայաստանն այնքան շատ մարտահրավերներ ունի, որ չի կարող իրեն շռայլություն թույլ տալ փոշիացնելու իր արտաքին քաղաքական մրցունակ կապիտալը: Այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսին ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Մեր քաղաքականության հիմքում պետք է լինի ազգային շահը և պրագմատիզմը: Պետք էր ունենալ գործողությունների ծրագիր դեռևս մինչև հունիսի 1-ը՝ երբ SEPA-ն (եվրոյով վճարման միասնական գոտի) մտավ ուժի մեջ: SEPA-ն մտավ ուժի մեջ, մենք 6 ամիս հետո նոր գործողությունների ծրագիր ենք ավարտական փուլին հասցնում»,- նկատեց Ա. Աշոտյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի իմաստը ոչ թե զուտ ստորագրումն էր, այլ դրանով պայմանավորված բարեփոխումներ իրականացնելն էր, որպեսզի ՀՀ քաղաքացիների կյանքը տնտեսական, սոցիալական, քաղաքական ոլորտներում բարելավվի

քաղԱմբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել