Ֆասթ Բանկի աջակցությամբ և «Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ օրերս մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնը։ Երիտասարդական միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել հեղինակային երգի կատարողների Հայաստանի տարբեր մարզերից։
«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանի խոսքով՝ մրցույթ-փառատոնը երիտասարդ ստեղծագործողներին ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս․ «Ֆասթ Բանկի հետ համագործակցությունն արդեն հինգ տարի է։ Այն կարևոր աշխատանքը, որ մենք հիմա անում ենք շնորհիվ Ֆասթ Բանկի, հնարավորություն է տալիս երիտասարդներին ինտեգրվելու, հնարավորություն է տալիս երիտասարդներին խրախուսելու և նրանց բեմական կյանքը զարգացնելու», - ասել է նա։
«Հուսո առագաստ» հեղինակային երգի 12-րդ միջազգային փառատոնի նախընտրական փուլին հաջորդելու է եռօրյա ստեղծագործական հավաք Սևանում։ Մրցույթի լավագույն տասնյակը «Բարդերի» ակումբի անդամների և արտասահմանից հրավիրված հյուրերի հետ կմասնակցի գալա-համերգին։
«Փառատոնն անցկացնում է բազմաթիվ համերգներ ողջ տարվա ընթացքում, և մենք ներգրավում ենք ադ երիտասարդներին այս համերգների մեջ, որպեսզի մեր ունկընդիրը մեր կողքին տեսնի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին», - ասել է երգահան, մրցույթի ժյուրիի նախագահ Էդուարդ Զորիկյանը՝ ընդգծելով նոր սերնդին հարթակ տրամադրելու կարևորությունը։
Ֆասթ Բանկը շարունակում է գործուն աջակցություն տրամադրել մշակութային և երիտասարդական նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտի զարգացմանը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։



