Tert.am-ը գրում է.
Գերմանիայում պատմական ավանդույթ է գումար խնայելը: Խնայողությունների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը՝ լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Գերմանիայում ինֆլյացիաների երկու խոշոր դեպք է եղել: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդիկ մեծ կորուստներ ունեցան, և գումար խնայելը ավանդույթ դարձավ,- ասաց նա՝ նշելով, որ հիմա պատկերն այլ է. ամբողջ աշխարհում իջել են ավադների տոկոսադրույքները և հարց է առաջանում, թե արդյոք այդ իրավիճակում պետք է գումար խնայել,- ես կարծում եմ՝ պատասխանը պետք է լինի՝ այո. քանի որ տոկոսադրույքները ցածր են, պետք է կարողանալ գումար խնայել, որպեսզի հասկանաս, թե ինչ ապագա է քեզ սպասվում»:
Հարցին, թե չի՞ ցանկանա ավանդներ ունենալ հայկական բանկերում, քանի որ այստեղ տոկոսադրույքները Գերմանիայի համեմատ շատ բարձր են, դեսպանը պատասխանեց. «Եթե ես գումար ունենայի, դա կանեի: Ես որոշ ներդրումներ եմ իրականացրել անշարժ գույքի շուկայում՝ Գերմանիայում, ներկա պահին այստեղ չեմ կարող դա անել: Լավ նշան է, որ ձեր տեղական արժույթը բավականին կայուն է, և այստեղ բանկային հաշիվներ բացելու և ներդրումներ անելու ռիսկերը բավականին ցածր եմ համարում: Սա լավ նշան է, բանկային համակարգի համար, և նաև նշանակում է, թե որքան լավ է աշխատում Կենտրոնական բանկը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



