Արդեն հաջորդ տարի Uber Technologies–ը կարող է սկսել Uber Eats հաճախորդներին սնունդ առաքել անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ Ինչպես գրում է The Wall Street Journal պարբերականը՝ ընկերության կայքում համապատասխան բաժնի ղեկավարի թափուր աշխատատեղի հայտարարություն է հայտնվել, որն ավելի ուշ հեռացվել է կայքից։ Ընկերության ներկայացուցիչը թերթին հայտարարել է, որ հայտարարությունը «լիովին չի համապատասխանում ընկերության ծրագրին, որը դեռևս մշակման վաղ փուլում է գտնվում»։

Պարբերականի տվյալներով՝ անօդաչու սարքի միջոցով սնունդի առաքման թեսթային գործարկումը Uber-ը ցանկանում է գործարկել արդեն 2019 թվականին, իսկ 2021–ին այն արդեն լիարժեք կոմերցիոն ծառայություն կդառնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել