Mediamax.am-ը գրում է.

Հայաստանում հեղափոխությունից հետո կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում պետական բյուջեում գումարների վերականգնման մասին հայտարարությունները, թերեւս, ամենասպասվածներից էին:   

Եւ քանի որ այդ հայտարարություններն իրենց շատ երկար սպասեցնել չտվեցին, Մեդիամաքսը փորձել է պարզել, թե ընդհանուր առմամբ կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում որքա՞ն գումար է վերականգնվել պետական բյուջեում եւ ո՞ւր են ուղղվել այդ միջոցները։ 

 

Վերջին մեկ ամսում հարցումներ ենք ուղարկել ֆինանսների նախարարությանը,  Պետական եկամուտների կոմիտեին, Ազգային անվտանգության ծառայությանը, Ոստիկանությանը, Կառավարությանը։

 

Հոկտեմբերի 10-ին ստանալով հերթական անբովանդակ պատասխանը, որոշեցինք հրապարակել վերջին մեկ ամսվա ընթացքում պետական մարմինների հետ ունեցած մեր նամակագրությունն՝ առանց մեկնաբանության:

 

***

 

Սեպտեմբերի 11-ին ֆինանսների նախարարությանն ուղարկել էինք հետեւյալ հարցումը.

 

«Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ  ստվերային տնտեսության դեմ մղված  պայքարի արդյունքում ավելի քան 20 մլրդ դրամ է վերականգնվել:

 

1.Անցել է ուղիղ երկու ամիս: Որքա՞ն է այդ գումարը հիմա եւ, առհասարակ, ինչքա՞ն գումար է վերականգնվել բյուջեում վերջին 4 ամսում:

 

2. Վերադարձված ու վերականգված թիվն ինչպե՞ս է արտահայտվում բյուջեում:

 

3. Այդ գումարից որքա՞նն է վերականգնել ՊԵԿ-ը, որքա՞նը ԱԱԾ-ն, որքանը՝ ոստիկանությունը եւ որքանը՝ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը:

 

4. Վերականգնված գումարից ինչքա՞նն ինչ  ծրագրի է ուղղվել»: 

 

5 օր անց ֆինանսների նախարարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը

 

«Ի պատասխան Ձեր 11.09.2018 թվականի 7537-37F0-ECD6 գրության՝ հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը չի իրականացնում պետական բյուջե մուտքագրված վճարումների հաշվառում ըստ վճարման նպատակների` hիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ ենթակետը:

 

Ուստի Ձեր գրությամբ ներկայացված տեղեկատվությունը ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտե»։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել