Life.panorama.am-ը գրում է.
Այսօր դերասանուհի եւ մոդել Շուշան Երիցյանը նշում է ծննդյան 26-ամյակը, որի առիթով Life.panorama.am-ն առաջարկել է նրան պատասխանել մեր բլից հարցերին, եւ պարզել, որ այս պահին Շուշանն իրեն հոգեպես ներդաշնակ է զգում, քանի որ սիրում է:
 
- Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան տարեդարձը:
 
- Ամենահիշարժանը այս տարին է, որովհետեւ եղան անակնկալներ, որոնք տարեդարձս ամենահիաշժանը դարձրին:
 
- Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:
 
- Ճակատագրական  էր 25 տարեկանը, երբ հանդիպեցի մի մարդու, ով իմ ամբողջ կյանքը փոխեց, ու որի շնորհիվ ես դարձա ավելի հասուն ու իմաստուն:
 
- Պահ, որը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:
 
- Երբ սկսեցի խորապես զբաղվել հոգեւոր կյանքով, բայց խոսքը աղանդի մասին չէ: Արդեն երկու տարի է, ինչ ավելի շատ եմ զբաղվում իմ ներքին մաքրությամբ, ընթերցում եմ հոգեբանական գրականություն ու մեդիտացիաներ եմ անում: Այդ պահից ի վեր՝ ավելի շատ զբաղվում եմ իմ ներքինով, եւ ոչ թե արտաքինով:
 
- Կինն ու տարիքը հակամարտության մեջ Ձեր մեջ ո՞վ է հաղթում:
 
- Բոլորն էլ լինում են 18, 28, 38 տարեկան եւ այդպես շարունակ, տարիների դեմ կարելի է պայքարել միայն մի բանի շնորհիվ, երբ կարողանաս տարիների ընթացքում այնպիսի անհատականություն ստեղծես քո մեջ, որպեսզի տարիները անզոր լինեն քո դեմ: Ոչ մեկ չի կարող մի տարիքում մնալ, 18  տարեկանի էֆեկտը կարող ես պահպանել այն ժամանակ, երբ ունենաս ուժեղ անհատականություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել