Bravo.am-ը գրում է.

Մոդել Շուշան Երիցյանը մեր նախորդ զրույցում նշել էր, որ հանգստանալիս ֆոտոշարքերի վրա աշխատում է հնարավորինս քիչ ժամանակ ծախսել, սակայն Ինստագրամի էջը թարմացնելու համար լուսանկարների պակաս չունի:

Դուբայում լողափին արված լուսանկարները նա հրապարակել է ժամեր առաջ: Կարանտինային սահմանափակումների թուլացումից հետո ճամփորդելու հնարավորությունը բաց չի թողնում:

«Դժվար տարվանից հետո առաջին հերթին մեկնեցի հանգստանալու: Հիմա նախընտրում եմ պասիվ եւ ճանաչողական հանգիստ: Ես արեւ շատ եմ սիրում: Ցերեկը վայելում էի արեւը, երեկոյան հաճելի վայրում ընթրում եւ, իհարկե, գնումներով զբաղվում»,- ասել էր Շուշանը:

Աշխատանքի մասին խոսելի նա նշել էր, որ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսին արժանանալուց հետո սերիալներում, հեռուստանախագծերում չի նկարահանվում ու դեռեւս մտադրություն չունի: Հազվադեպ ընդունում է գովազդային կամ գեղարվեստական ֆիլմում նկարվելու առաջարկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել