Starnews.am-ը գրում է.
Հայկական շոու բիզնեսում համարձակ մոդելներն այդքան էլ շատ չեն, սակայն կան այնպիսիք, ովքեր պատրաստ են ցույց տալ ավելին, քան ընդունված է: Starnews-ը առանձնացրել է կարծրատիպ կոտրող մոդելներից մի քանիսին:
Սյուզան Սեդրակյան
Սյուզաննա Սեդրակյանն իրավամբ ամենահամարձակ մոդելներից է. սեքսուալ լուսանկարներ, կիսամերկ մարմին և անկեղծ խոստովաննություններ: Սյուզանն այնքան համարձակ էր, որ նույնիսկ սոլյարիի ներսում լուսանկարում էր հետույքը և ցուցադրում: Ներկայումս Սյուզանը պասիվ է, ինչը ըստ լուրերի՝ պայմանավորված է նրա անձնական դրամայով:
Լյուսի Հայրապետյան
Starnews-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանին, մասնավորապես նրա 18+ լուսանկարներին։ Սկանդալային մոդելը նշում է, որ իրեն քննադատությունները չեն հետաքրքրում: Ավելին՝ նույնիսկ պնդում է, որ իր 18+ լուսանկարները նա խնդրում է հենց արական սեռի ներկայացուցիչներին էլ նկարել, քանի որ դա իրենց մոտ շատ ավելի լավ է ստացվում, քան իգական սեռի ներկայացուցիչներին։
Մոդել Շուշան Երիցյանի ամենասիրելի զբաղմունքը իր շքեղ կյանքը, բրենդային հագուստները, ինչպես նաև մարմինը ցուցադրելն է: Ներկայումս մոդելը առավել շատ սիրում է ցուցադրել իր բարեմասնությունները հանգստի ժամանակ, սակայն նախկինում բաց և համարձակ ֆոտոշարքերի պակաս չուներ:
Իլոնա Նուրիբեկյան
Երիտասարդ դերասանուհի, մոդել Իլոնա Նուրիբեկյանը Ինստագրամում հաճախ է համարձակ ֆոտոշարքերով հանդես գալիս: Վերջին շրջանում Իլոնան ավելի ու ավելի համարձակ է ներկայանում սոցցանցերում։
«Իմ պատկերացնումներն ու իմ հայացքները մի քիչ այլ են՝ ավելի համարձակ։ Մարդը պետք է հասնի համարձակության այդ շեմին, որ իմ հրապարակումներն իր համար սովորական լինեն»,– ասել էր նա իր համարձակ լուսանկարների մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: