Armenpress.am-ը գրում է.

Գերմանիան ցանկանում Է, որ Թուրքիայի տնտեսությունը զարգանա, ոչ ոք ապակայունացմամբ շահագրգռված չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին Բեռլինում հայտարարել Է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը Բոսնիայի եւ Հերցեգովինայի Նախարարների խորհրդի նախագահ Դենիս Զվիզդիչի հետ կայացած հանդիպումից հետո:

«Ոչ ոք շահագրգռված չԷ Թուրքիայի տնտեսական ապակայունացմամբ»,-ասել Է նա: «Մենք օգուտ ենք ստանում Եվրոպայի արտաքին սահմանների մոտ կայուն տնտեսական իրադրությունից»,-նշել Է կանցլերը: «ԳԴՀ-ն ցանկանում Է տեսնել տնտեսական տեսակետից բարգավաճող Թուրքիա. դա մեր շահերից Է բխում»,-հավելել Է Մերկելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել