Tert.am-ը գրում է.
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած օրենքին, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին տասնամյակներ շարունակ ռազմական ներկայություն ունենալ Սիրիայում, ասաց, որ վերջին ամիսներին Ռուսաստանը նաև մի քանի տասնյակ ռազմաբազաներ է տեղակայել տարբեր վայրերում: 

«Ռուսաստանը դուրս չի գա Մերձավոր Արևելքից, և այս պայմանագիրը խոսում է այն մասին, որ Ռուսաստանն ամենևին չի գնացել այնտեղ իր կարճաժամկետ շահերը բավարարելու համար»,-ասաց նա և նշեց, որ Մերձավոր Արևելքը բավականին կարևոր կետ է, որովհետև աշխարհի բոլոր տերություններն այնտեղ շահեր ունեն:

«Սա նաև նշանակում է, որ սիրիական ճգնաժամն առանձնապես հանգուցալուծման միտումներ չի ունենա: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի նպատակն է, որ ժամանակի ընթացքում ավելի շատ բան վերցնի իր վերահսկողության ներքո. ի վերջո սիրիական ճգնաժամն անավարտ է, և այս պահին նրան հաջողվել է փոխել ուժերի միջև հավասարակշռությունն իր օգտին: Բացի այդ, Ռուսաստանը մնում է միակ պետությունը, որն այնտեղ է Սիրիայի կառավարության և իշխանությունների հրավերով, հետևաբար Ռուսաստանը կաշխատի ամեն ինչ անել, որ այդ ամենից մաքսիմալ օգուտներ ստանա»,-ասաց նա:

Ըստ փորձագետի` Հալեպի ազատագրմամբ Ռուսաստանը չի սահմանափակվի և կփորձի մաքսիմալ արդյունքի հասնել Մերձավոր Արևելքում, ինչը նաև թույլ է տալիս այնտեղ ԱՄՆ-ի հետ սակարկության դաշտ բացել այլ խնդիրներ լուծելու համար: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել